Մասիսում այրվել է «BMW»
Հասարակություն
08:41 20/04/2026
Հայաստան

Մասիսում այրվել է «BMW»

Ապրիլի 20-ին, ժամը 01։06-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ ժամը 01։19-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասիսում այրվել է «BMW»