Քաղաքացուն Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջից իջացրել են փրկարարները
Հասարակություն
07:41 20/04/2026
Հայաստան

Քաղաքացուն Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջից իջացրել են փրկարարները

Ապրիլի 19-ին, ժամը 20։32-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացուն Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջից իջացրել են փրկարարները