Տարօրինակ զանգեր ենք ստանում... արցախցու բարբառը նմանակելը այդքան էլ հեշտ գործ չէ. Ռոման Երիցյան
Քաղաքական
17:34 20/04/2026
Հայաստան

Տարօրինակ զանգեր ենք ստանում... արցախցու բարբառը նմանակելը այդքան էլ հեշտ գործ չէ. Ռոման Երիցյան

«Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները»,- ահազանգում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա հայտնում է, որ զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնը անպայման տալու են Սամվել Կարապետյանին։

«Այո՛, հենց այդպես էլ ասում են։

Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։

Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։

Ինչո՞ւ։

Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»,- գրել է Ռ.Երիցյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder