Եղանակի պատճառով մշակաբույսրի աճը դանդաղել է
Տնտեսություն
16:31 20/04/2026
Հայաստան

Եղանակի պատճառով մշակաբույսրի աճը դանդաղել է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն ապրիլի 13-19ն ընկած հատվածի համար։

Ըստ այդմ, շաբաթվա ընթացքում շարունակվել է պտղատու մշակաբույսերի ծաղկման գործընթացը։

​ Դիտված տեղումները դժվարեցրել են դաշտային աշխատանքները։

Ապրիլի 15-ին լուսադեմին դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ Արարատի և Արմավիրի մարզերում գրանցվել է -2°C, նախալեռնային շրջաններում՝ -1,5․․․-6,5°C։ Այս շրջաններում լիարժեք ծաղկած, տեղ-տեղ ձևավորված պտղատուների համար դիտված ջերմաստիճանները կարող են վտանգավոր լինել։

Առանձին լեռնային շրջաններում որտեղ վեգետացիան սկսվել էր դադարեց, մնացած շրջաններում մշակաբույսրի աճը դանդաղեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder