Ապրիլից շտապօգնության բուժանձնակազմը կստանա 20 % ավել աշխատավարձ, վարորդները՝ 30% ավել. Քաղաքապետարանի պաշտոնյա
Քաղաքական
11:52 20/04/2026
Հայաստան

Ապրիլից շտապօգնության բուժանձնակազմը կստանա 20 % ավել աշխատավարձ, վարորդները՝ 30% ավել. Քաղաքապետարանի պաշտոնյա

«Մենք վերջապես ապահովագրական հիմնադրամից ստացանք վերջնական արդյուքնները, որ բարձարցվելու է շտապօգնության աշխատակիցների գումարները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով զեկուցեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն ապրիլ ամսից բժիշկները բուժքույրերը և ֆելշերները կստանան 20 % ավել, գծային բրիգադների համար՝ վարորդներինը 30% ավել։

«Նախատեսված է նաև, որ ֆելտշերական բրիգադների և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20 %, քանի որ հաշվարկն արված է մարտի 1-ից, իսկ աշխատավարձը արդեն ստացել են, մարտ ամսվա համար միանվագ կտանք պարգևատրում 40-հազարական դրամ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder