Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ունենք պետական մարմինների նկատմամբ դիմում-բողոքների թվի շեշտակի աճ. ՀՀ ՄԻՊ
«Այս տարի ունենք պետական մարմիններ, որոնց նկատմամբ եղել են դիմում-բողոքների թվի շեշտակի աճ, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ-ը և Երևանի քաղաքապետարանը»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով տարեկան զեկույցը։
Նա նշեց, որ 2024 թվականին ԿԳՄՍ-ի մասով 2024թ. ստացել են 189 դիմում-բողոք, բայց 2025 թվականին՝ 910 դիմում բողոք։
«Երևանի քաղաքապետարանի մասով 2024թ. եղել է 357 դիմում-բողոք, իսկ 2025 թվականին 919 դիմում-բողոք»,- հայտնեց ՄԻՊ-ը։
Մինչ այդ նա հայտնեց, որ ՄԻՊ կառույցը 2025 թվականին 22 655 դիմում-բողք է ստացել, ինչը մոտ 2900-ով ավելի է քան 2024թ-ին ստացված դիմում-բողոքները։
«Չնայած իմ ու աշխատակազմի կողմից անընդհատ իրազեկումներին որ արդարադատությունը ՄԻՊ լիազորություններից դուրս է, մենք նաև շատ մեծ բողոքներ ենք ստանում դատական իշխանությունների մարմինների գործունեության հետ կապված. 2024 թ 244 դիմում-բողոքի համեմատ 2025 թ.-ին 382 դիմոմ-բողոք ենք ունեցել»,-ասաց Մանասյանը՝ հավելելով.
«Դատական պրակտիկայում մարդու իրավունքների առումով խնդիրներ ենք տեսնում կալանքի և հոգեկան առողջության հետ կապված, վերջինով՝ ոչ հոժարակամ հոսպիտալացումների մասով»։
Անդրադառնալով հրապարակային խոսքերի համար՝ հիմնականում իշխանությունների ներկայացուցիչների հայցերով կալանավորման դեպքերին՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց.
«Խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով մի քանի մտահոգություններ որպես ՄԻՊ անձամբ ունեմ, որովհետև մի շարք են դեպքերը, երբ խոսքի ազատության սահմաններն իրավաչափ խախտվել են, բայց բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, թե արդյոք այդ խախտման համար կարո՞ղ է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե ոչ, որովհետև բոլորիս է հատնի, որ քերական պատասխանատվությունը խոսքի ազատության համար բացառապես ամենամեծ հանրային վտանգավորության դեպքում կարող է կիրառվել, հետևաբար մի շարք դեպքերում նաև հայեցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում։ Այդ խնդրին պետա է մեծ ուշադրություն դարձնել»։