Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի արտաքին գործերի նախարարը Լիբանանում իրենց զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կոտրելն ամոթալի է անվանել
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կտրուկ է արձագանքել այն հաղորդագրություններին, ըստ որոնց իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում՝ այդ գործողությունը անվանելով «ամոթալի» և հրեական պետության արժեքներին հակասող։
Ավելի վաղ լիբանանյան Lebanon Debate լրատվական կայքը հաղորդել էր, որ Լիբանանի հարավում գտնվող Դիբել բնակավայրում իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը։ Միջադեպը ֆիքսվել է սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարում։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հաստատել են լուսանկարի իսկությունը և հայտարարել, որ հետաքննություն է ընթանում։
«Ես վստահ եմ, որ այս նողկալի արարքի համար պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին։ Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, և հանդուրժողականություն և հարգանք է դրսևորում հավատքների նկատմամաբ»,- X-ում գրել է Սաարը։