Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեզ պետք է կառավարիչ, որը ռիլ չի անում, այլ նստում ու գործ է անուն. Նարեկ Կարապետյան
«Մենք օգտագործում են ջրի ընդամենը 5 տոկոսը, իսկ գյուղացին ջրի խնիրդ ունի։ Դա կառավարման արդյունք է։ Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանի ամենաբերիի տարածաշրջանը բերքը ծախելու խնդիր ունենա։ Կառավարման արդյունք է»,- Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նա նշել է, որ պետք է կառավարիչ, որը ռիլ չի անում, չի գնում տարբեր տոնակատարությունների, այլ նստում ու գործ է անուն։
«Կարևորը գործ անելն է։ Խոսքով չէ»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև հայտարարել է. «Հարգելի հայրենակիցներ, ովքեր սպա են, համազգեստ են կրում, մենք ձեզ հարգում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք գիտենք, թե ոնց է ձեր մեծ մասը մեզ վերաբերվում։ Իմացեք, որ դա մեր համար չենք անում, անում ենք բոլորիս համար։ Այս պայքարը բոլորիս համար է: Այս ճանապարհը, որ գնում ենք, ոչ մի շահ, բացի ընդհանուր շահից, չունենք»։