Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Քաղաքական
14:33 21/04/2026
Հայաստան

Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան

«Հայաստանի երկրորդ նախագահի թիմում երկու բաղադրիչ եմ տեսնում՝ քարոզչական ու քաղաքական։ Քարոզչական բաղադրիչը միշտ չէ, որ առնվազն ադեկվատ է և մարդկային, և բարոյական, և քաղաքական իրականությանը, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել, հուսով եմ՝ չեմ տեսնի»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ քաղաքական թիմն որակյալ քաղաքական կոնտենտ է տալիս, քարոզչական թիմը՝ քաղաքական կոնտենտ չի տալիս»։

«Չի կարելի նույն արտադրամասում միաժամանակ արտադրել և  բելգիական թանկ շոկոլադ և գոմաղբ, չի հասկացվում։

Չգիտեմ՝ իրենք մեզնից ինչ են ուզում, մենք իրենցից երկու բան ենք ուզում՝ դադարեն թիրախավորել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին ու իմ ընկերներին,  հակառակ դեպքում  ստանալու են պատասխաններ, երկրորդ՝ ուզում ենք, որ իրենք անցեն խորհրդարան։

Այսինքն՝ ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան»,- ասաց Ա. Աշոտյանը։

Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության համատեղ հանրահավաք անցկացնելու առաջարկին, Աշոտյանն ասաց. «Ավելի լավ օր, քան մայիսի 4-ը, երբ Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի  գագաթնաժողովը, դժվար է մտածել, հենց գագաթնաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաք անցկացնելու շատ տրամաբանական ու բնական կլինի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան