Մոսկվայում հանդիպել են Գալուզինն ու Արսենյանը
Քաղաքական
13:17 21/04/2026
Աշխարհ

Մոսկվայում հանդիպել են Գալուզինն ու Արսենյանը

Մոսկվայում տեղի է  ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի ու ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու. Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ.Բ. Արսենյանի հետ։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ որոշ արդի հարցեր՝ Մոսկվայում վերջերս տեղի ունեցած ռուս-հայաստանյան բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների լույսի ներքո»,-ասված է հաղորդարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայում հանդիպել են Գալուզինն ու Արսենյանը