Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը նոր մեդալ է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան։
71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: