Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը պատրաստ է արձագանքել թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռական և անհապաղ արձագանքել թշնամու սպառնալիքներին և խախտումներին։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստեղծման տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Իրանի հերոսական ժողովուրդն այսօր հպարտանում է ԻՀՊԿ-ի և հայրենիքի մյուս պաշտպան ուժերի ուժով, պատրաստվածությամբ և համապարփակ ռազմավարական կարողություններով, որոնք իրենց ավերիչ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով հուսահատության և ուժասպառության են հասցրել սիոնիստական թշնամուն և ահաբեկչական Ամերիկային՝ ստիպելով նրանց անօգնական կերպով հրադադար խնդրել։
Իրանի քաջարի զինված ուժերը, կառավարության և Իրանի ազնիվ ու հրաշքներ ստեղծող ազգի հետ միասին, միասնականկերպով՝ Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգներին համապատասխան, պատրաստ են վճռական և անհապաղ կերպով արձագանքել թշնամու սպառնալիքներին և գործողություններին»։