Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանի կուսակցության փոխնախագահը որոշել է չմասնակցել ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, և հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում:
Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, և իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թևում է և այդ պատճառով է հրաժարվել:
Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել. «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն և որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։ Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ և լինելու է կուսակցության լիազոր ներկայացուցիչ` հարցազրույցներ է տալու, բանավեճերի է մասնակցելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։