Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատրաստվո՞ւմ են հայաստանյան կուսակցությունները եվրոպացի հյուրերի առաջ բարձրացնել հայ պատանդների հարցը. Ջոնաթան Շպանգենբերգի նամակը
«Ազատություն հայ ռազմագերիներին» կազմակերպության անունից Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը նամակ է հղել Հայաստանի տարբեր կուսակցություններին։
Նա հետաքրքրվել է, արդյոք Հայաստանում գործող քաղաքական ուժերը նախատեսում են որևէ խաղաղ գործողություններ կամ այլ հրապարակային հայտարարություններ ԵՀԽ 2026-ին և ԵՄ-Հայաստան մայիսի 4-5-ին կայանալիք գագաթնաժողովներին ընդառաջ, որոնք կօգնեն միջազգային ուշադրությունը հրավիրել հայ պատանդների, Արցախից տեղահանված հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը, Մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների և ԵՄ կանոնադրության հարգման կարևորության վրա։
«Հիշեցնենք, որ պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու և Արցախի մեր հայրենակիցներին հարգելու համար մենք նոր արշավ ենք սկսել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառա»,-նշել է Ջոնաթան Շպանգենբերգը։