Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան
Քաղաքական
23:16 21/04/2026
Հայաստան

Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան

«Դավիթ Անհաղթ այգու «բարեկարգումը» սարքել են նախընտրական շոու ծրագիր, և ամեն տարի ու ամեն ընտրությունների ժամանակ խոսք են տալիս, որ կսարքեն, իսկ թքած կպցրածները, որոնք ներկայացնում են որպես «նախադեպը չունեցող բարեկարգում», արդեն քանդվում է»,-ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

Նա հայտնեց, որ այգու բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականից, և պետք է վաղուց ավարտված լինեին, սակայն հիմնական աշխատանքները չեն արվել։

Տեսանյութում մեջբերվել է Ավինյանի խոսքը, որ այգին բարեգործական ծրագիր է և քաղաքապետարանը փող չի ծախսում, սակայն վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ Դավիթ Անհաղթ այգու բարեկարգման համար մայրաքաղաքի բյուջեից հատկացվում է 150 մլն դրամ, բայց իրականում հատկացվել են 30 մլն դրամ իսկ կապալառուն շահել է 23 մլդ դրամով։

Արթուր Չախոյանը բացատրեց, որ այդ գումարը հատկացրել է, որպեսզի մինչև ընտրությունները աշխատանքներ իրականացվեն և ՔՊ-ն էլ գա հայտարարի որ բարեկարգել են, իսկ իրականում այգու մի մասն է կառուցվում՝ շատրվանները;

«Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու»,-հայտարարեց Չախոյանը։

Դավիթ Անհաղթ այգու վերաբերյալ հրապարակած տեսանյութների հղումները.

https://www.facebook.com/share/v/1J1Hrh3v3R/

https://www.facebook.com/share/v/1CT7MUFB4v/

https://www.facebook.com/share/v/1Fxq3Sa73H/

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան