Իրանը պատրաստ է արձագանքել թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին
Քաղաքական
11:20 21/04/2026
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է արձագանքել թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին

«Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռական և անհապաղ արձագանքել թշնամու սպառնալիքներին և խախտումներին։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստեղծման տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Իրանի հերոսական ժողովուրդն այսօր հպարտանում է ԻՀՊԿ-ի և հայրենիքի մյուս պաշտպան ուժերի ուժով, պատրաստվածությամբ և համապարփակ ռազմավարական կարողություններով, որոնք իրենց ավերիչ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով հուսահատության և ուժասպառության են հասցրել սիոնիստական ​​թշնամուն և ահաբեկչական Ամերիկային՝ ստիպելով նրանց անօգնական կերպով հրադադար խնդրել։

Իրանի քաջարի զինված ուժերը, կառավարության և Իրանի ազնիվ ու հրաշքներ ստեղծող ազգի հետ միասին, միասնականկերպով՝  Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգներին համապատասխան, պատրաստ են վճռական և անհապաղ կերպով արձագանքել թշնամու սպառնալիքներին և գործողություններին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder