Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն մի հարբած թափթփուկ, խուլիգան կարող է բռնության ենթարկի վարորդին. Ավինյան
«Կոպեկ գողանալուց հասել ենք տրանսպորտում ամբողջական թվային լուծումների և անհպում վճարումների՝ իր բոլոր դժվարություններով և հիմար նարատիվներով, որ սնուցել ենք ժողովրդին։ Հիմա էլ ամեն մի թափթփուկ, խուլիգան, բառիս բուն իմաստով խուլիգան կարող է բռնության ենթարկի վարորդին և ասի՝ դե, ես բոյկոտ էի անում։ Այ քեզ բա՜ն»,- ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանելով ավագանու ընդդիմադիր անդամի դիտողությանը։
Մինչ այդ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում առկա խնդիրների մեջ ՔՊ-ն պետք է ուղղի սեփական թերացումները, քանի որ ավագանում միաձայն է որոշումներ ընդունում։
Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն, եթե ավագանին ընդդիմադիր նման կազմ չունենա, պնդելով, որ վերջիններս խանգարում է քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքին։
Հայկ Գրիգորյանը նշեց, որ երբ քաղաքապետարանը նախկին բարքերին է վերադառնում և ավտոբուսի վարորդների վրա ուղեվարձի հավաքագրման պահանջ է դնում՝ տեղի են ունենում խուլիգանական դեպքեր։
Ընդդիմադիր ավագանու անդամը հայտարարեց, որ իրենք չի խանգարում ՔՊ-ին բարեփոխում անի, յալ խնդիրը բարեփոխիչների մեջ է։
«Ամենակարևորը բաց թողեցիք։ Ես ասացի ցանկացած բարեփոխումների մեջ փորձեք գնտել այն թերացումները, որոնք ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, թե որոնք են»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ նկատելով որ քաղաքապետը խցանումներից է խոսում և հայտարարում թե բարդ է խնդրի լուծումը, որովհետև ամեն տարի 12 հազար մեքենա է ավելանում մայրաքաղաքում։
Գրիգորյանը հայտնեց, որ փոքր կենտրոնում բազմաթիվ բազմաբնակարանների շինարարության թույլտվույթուն է տվել Ավինյանը, ինչը բնականաբար շատացրել է մեքենաների առկայությունը։
Ավագանու անդամն նաև ասաց, որ ընդդիմության 2023 թ.-ի առաջարկով Ավինյանը պետք է սահմանափակումները մտցներ կենտրոնում շինթույլտվությունները դադաեցնելու միջոցով։
Ավինյանը վստահեցրեց, թե իր օրոք կենտրոնում նոր շինարարական ծրագրային թույլտվություններ չի տվել։
«Հարբած թափթփուկը հարձակվում է Վարորդի վրա, ասելով թե բոյկոտ է»,-կրկնեց Ավինյանը։
