Պատրաստվո՞ւմ են հայաստանյան կուսակցությունները եվրոպացի հյուրերի առաջ բարձրացնել հայ պատանդների հարցը. Ջոնաթան Շպանգենբերգի նամակը
Քաղաքական
14:30 21/04/2026
Հայաստան

Պատրաստվո՞ւմ են հայաստանյան կուսակցությունները եվրոպացի հյուրերի առաջ բարձրացնել հայ պատանդների հարցը. Ջոնաթան Շպանգենբերգի նամակը

«Ազատություն հայ ռազմագերիներին» կազմակերպության անունից Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը  նամակ է հղել Հայաստանի տարբեր կուսակցություններին։

Նա հետաքրքրվել է, արդյոք Հայաստանում գործող քաղաքական ուժերը նախատեսում են որևէ խաղաղ գործողություններ կամ այլ հրապարակային հայտարարություններ ԵՀԽ 2026-ին և ԵՄ-Հայաստան մայիսի 4-5-ին կայանալիք գագաթնաժողովներին ընդառաջ, որոնք կօգնեն միջազգային ուշադրությունը հրավիրել հայ պատանդների,  Արցախից տեղահանված հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը, Մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների և ԵՄ կանոնադրության հարգման կարևորության վրա։

«Հիշեցնենք, որ պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու և Արցախի մեր հայրենակիցներին հարգելու համար մենք նոր արշավ ենք սկսել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառա»,-նշել է Ջոնաթան Շպանգենբերգը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատրաստվո՞ւմ են հայաստանյան կուսակցությունները եվրոպացի հյուրերի առաջ բարձրացնել հայ պատանդների հարցը. Ջոնաթան Շպանգենբերգի նամակը