Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բյուրեղավանցիներին խորհուրդ են տալիս ծորակից ջուր չխմել կամ եռացնել նոր խմել
Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Այս մասին ահազանգում է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրինությունը;
«Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։
Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,-նշում են համայնքապետարանից։
ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, համայնքի բնակիչներից ստացել են շտպաօգնության կանչեր սրտխառնոց, ընդհանուր թուլության, փսխում, ջերմություն գանգատներով։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից անհապաղ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն ու նմուշառում, այս պահին էլ այդ աշխատանքներն ընթացքում են։ Արդյունքների մասին կհայտնենք ավելի ուշ՝ հետազոտություններից հետո։ Այս պահին ծանր դեպքեր չունենք»,-ասաց ԱՆ խոսնակը։