Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք գնում ենք հաղթարշավի, գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ իրենք գնում են, որպեսզի հայ հասարակության ծանր սոցիալական վիճակը, անվտանգային լրջագույն մարտահրավները, այն փոփոխությունների պահանջները, որոնք վրա են հասել, ի վերջո կյանքի կոչվեն, հայ ժողոուրդը կարողանա ապրել ուժեղ Հայաստանում ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ով Սամվել Կարապետյանն է. «Մենք լինելու ենք այնպիսի իշխանություն, որի առաջնորդն իր գրպարներն է դատարկելու, որպեսզի ծաղկի, ոտքի կանգնի մեր հասարակությունը»։
Անդրադառնալով իրենց ուժի ներկայացուցիչներին, համակիրներին վերագրվող ձայնագրություններին, նա ասաց. «Հենց սա է մեր որպես իրավական ու ժողովրդավար պետության լրջագույն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Ինչ-որ ձայնագրություններ են հատնվել լրահոսում իրավապահ մարմինների կողմից։ Դեռևս անգամ մեկ ամիս չի անցել, որպեսզի դրանք փորձաքննությունների ենթարկեն, պարզեն՝ ովքեր են մասնակիցները։ Իսկ ինչու հնարավոր տարբերակ չեք համարում, որ դրանք հնարավոր է սադրիչներ են, մարդիկ են, որոնք մեր քաղաքական ուժի հետ աղերս չունեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։