Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
Հասարակություն
09:10 22/04/2026
Հայաստան

Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում

Ապրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում