Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է
Քաղաքական
12:46 22/04/2026
Հայաստան

Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Նախարարությունից հայտնում են, որ այսօր  Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder