Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հասարակություն
09:54 22/04/2026
Հայաստան

Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում ապրիլի 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի  24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվսծներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա