Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շղթայական ավտովթար 3 մարդատար և երկու բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ
Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 «MAN» մակնիշի բեռնատարները։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը»,-հայտնում է «Շամշյան.քոմ»-ը։