Ադրբեջանը Հայաստանի տարածքում անշարժ գույք ձեռք բերելու իրավունք է ստացել․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:45 22/04/2026
Հայաստան

Ադրբեջանը Հայաստանի տարածքում անշարժ գույք ձեռք բերելու իրավունք է ստացել․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը բացահայտել է, թե որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել։

Նա տեսանյութ է հրապարակել՝ մանրամասն ցույց տալով պետգույքի գնման կայքում ո՞ր երկրներն ունեն Հայաստանի տարածքում անշարժ գույք ձեռք բերել։ 

«Մեր ժողովրդի նշանակալի մասը շատ անհանգստացած է Ադրբեջանի այն պահանջից, որ Ադրբեջանի նախագահ պահանջել է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ 300 000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան  ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջանի կառույցները։ Որոշ մեր հայրենակիցներ այդքան չեն պատկերացնում պահի լրջությունը և մտածում են, թե դա 10-ամյակների հարց է լինելու։

Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ներկայացնում եմ Հայաստանի պետգույքի գնումների կայքը, որտեղ նշված է, թե Հայաստանում հողատարածքներ և տներ գնելու, պետական հողեր և տներ գնելու իրավունք որ երկրներներն ունեն։  Եկեք տեսնենք, թե որ երկրի քաղաքացիները իրավունք ունեն մասնակցելու կայքի գնումներին, այսինքն՝ Հայաստանի տարածքում հողեր գնել և տներ գնել։ Առաջացել է մի նոր երկիր՝ Ադրբեջանը։  Սիրելի հայրենակիցներ, հիմա հարց՝ արդյոք ճի՞շտ են այն  խոսույթները,գնումների իրավունք  տալը,  Ադրբեջանի քաղաքացիներին գնելու իրավունք տալը, Ադրբեջանի նախապայմաններից մեկն է»,- ննշել է նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder