Սանհանգույցը որտեղ է՞... Տիկի՛ն տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել. Փաշինյանը՝ նորակառույց մանկապարտեզում
Քաղաքական
11:40 22/04/2026
Հայաստան

Սանհանգույցը որտեղ է՞... Տիկի՛ն տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել. Փաշինյանը՝ նորակառույց մանկապարտեզում

«Արաբկիր» ԲԿ-ում եմ աշխատել, հիմա հարս եմ եկել այստեղ»,- Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, ասաց Ուշի գյուղի նորակառույց մանկապարտեզի բուժակը։

Փաշինյանը գոհունակությամբ նկատեց. «Այսինքը տան մոտ եք աշխատում՞ վատ չէ, չէ՞ տենց»։

 Ուշիի նորակառույց մանկապարտեզի տնօրենը Նիկոլ Փաշինյանին առաջինը ուղեկցեց խոհանոց և սննդային պահեստ։

«Սանհանգույցը որտեղ է՞... Տիկին տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել, պահեստային մասն ունեք, թող այնտեղ պահեն»,-սանհանգույցում տեսնելով հավաքարարի ավելներն ու ախտահարման պարագաները՝ ասաց Փաշինյանը։

Փաշինյանը յուրաքնչյուր աշխատակցի հարցնում էր, թե նախկինում որտեղ են աշխատել և, նրանց մի մասից լսելով, որ չեն աշխատել, գոհուակությամբ նկատեց, որ նորակառույց մանկապարտեզում աշխատատեղեր են բացվել։

«Այսինքը, 1995 թվականից մանկապարտեզ գյուղում չեն ունեցել»,- ասաց Փաշինյանը և տնօրենից տեղեկացավ, որ մանկապարտեզը 11 աշխատակից ունի։ 

Փաշինյանը երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք մանկապարտեզում ճաշերը համով են և ստացավ միաձայն դրական պատասխան։

«Այստե՞ղ են համով, թե՞ տանը»,-հարցին երեխաները չպատասխանեցին։

 «Դե պրոբլեմ է, մի կերպ պատասխանեն՝ մամաների հետ է պրոբլեմ, այլ կերպ պատասխանեն...»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder