Ինձ փոխարինածն՝ ամիսների ընթացքում իմ ու ՄԵՐ ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Քաղաքական
21:40 22/04/2026
ԼՂՀ

Ինձ փոխարինածն՝ ամիսների ընթացքում իմ ու ՄԵՐ ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան

«Ե՜վ նախկինները, և՜ ներկաները անչափ շատ սխալներ են գործել և՜ ժողովրդի, և՜պետականության հանդեպ, այդ թվում՝ նաև ես, որպես «նախկին...»»,- գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը, շարունակելով.

«Բայց իմ ու ինձ հաջորդած ներկայի տարբերությունը կայանում է նրանում, որ ես, որպես «նախկին», զերոյից ինչ-որ բան ստեղծել և տասնամյակներ շարունակ պահել ու հնարավորինս զարգացրել եմ, իսկ ինձ փոխարինածն՝ ամիսների ընթացքում իմ ու ՄԵՐ ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում...

...Անցյալն ու ներկան սոսկ ժամանակ չէ, այն նախևառաջ կատարվածը գնահատելու պատեհ առիթ է...

Իսկ մնացածը, այդ թվում՝ նաև տարաբևեռ արդարացումները, ոչ այլ ինչ են, քան լափ հայթայթելու և գտածը ժամանակավոր պահելու միջոց...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder