Շատ եմ ուզում, որ 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
18:12 22/04/2026
Հայաստան

Շատ եմ ուզում, որ 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյան

 Հակակոռուպցիոն դատարանում այսօր  շարունակվեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանի գործի քննությունը։ Հաջորդ դատական նիստի օրը նշանակվեց մայիսի 14-ին։  Քննության ավարտից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանեց հակիրճ։

Մասնավորապես, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններից սպասելիքներին և արդյո՞ք հավանական համարում է 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների սցենարի կրկնություն, Սարգսյանը պատասխանեց․

«Շատ եմ ուզում, որ չկրկնվի»։

Հարցին,թե ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության հարցը եթե չլինի առաջնահերթություն՝ մենք լավ կապրենք, արդյո՞ք սա ուրացում է, Սերժ Սարգսյանն արձագանքեց, «Մեկ տերմինով անհնար է նկարագրել։  Հիմարություն է, ազգադավություն, այլ ասելու բան չկա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder