Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է. ՀՎԿԱԿ
Առողջություն
17:46 22/04/2026
Հայաստան

Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է. ՀՎԿԱԿ

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։ Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է. ՀՎԿԱԿ