Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ ժողովուրդը պետք է տա հարցի պատասխանը՝ ինքը պանդո՞ւխտ է ուզում լինել, թե՞ մանկուրտ. Լուիզա Սարգսյան
«Հանրային տրամադրությունները երկրների համար տարբեր պատմական փուլերում ձևավորվում են որոշակի իրադարձությունների, գործողությունների, փաստերի, նաև՝ անհատների և նրանց վարած քաղաքականության և առաջնահերթություններին հիմնված»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ՀԱՊՀ ամբիոնի վարիչ, ԲՀԿ կուսակցության անդամ Լուիզա Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին շարժման կորիզը ակտիվ երիտասարդներն էին, որնք վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։
«Դրանից հետո Հայաստանում բոլոր թեզերը, որոնք իշխանության կողմից դաշտ էին նետվել և կյանքի էին կոչվել, եղել են պառակտման թեզեր»,- ասաց Սարգսյանը՝ նկատելով, որ 2018 թվականից հետո չի եղել որևէ ընդհանուր թեզ, որը բերեց արդարության զգացողության կորստի։
Նա նշեց, որ 2018 թվականին ոչ մի քաղաքագետ և պատմաբան չէր կարող պատկերացնել, որ պառակտման թեզերը կարող են աստիճանաբար գալ և վերջում կապեն հայ ժողովրդի ինքնությանը և պատմությանը։
Նա հիշեցրեց Հայոց Ցեղասպանության 111 ամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ձևակերպումը, թե չէին կարող պատկերացնել, որ կունենան այնպիսի իշխանություն, որը կվախենար նայել արարատին, խոսել Արցախից և Ցեղասպանությունից։
«Եթե Ադրբեջանը նենգափոխում է Հայոց պատմությունը, ապա մենք Հայաստանում խմբագրում և ձևախեղում ենք այն»,- ասաց Լուիզա Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է որոշել թե սերնդներին ինչ հիշողություն են ուզում փոխանցել։
Նա բերեց իր օրինակը, պատմելով, որ իր պապի՝ Սարգիս Սարգսյանի ծնողներին իր աչքի առաջ սպանել են Արևմտյան Հայաստանում և պապը լինելով 6 տարեկան, քրոջ հետ ձյան պայմաններում փախել են և հասել գաղթող հայերի խմբի։ Նա ասաց, որ պապին չի տեսել, նրա պատմությունը լսել է իր հորից և փոխանցել իր աղջիկներին, և հետևելու է, որ փոխանցվի թոռներին։
Անդրադառնալով մետրոյի գնացքում Փաշինյանի և արցախցի ազատամարտիկի դստեր միջադեպին՝ Սարգսյանն ասաց. «Իմ համար ամենացավոտն այն է, որ երբ Արմինե Մոսիյանը ասում էր, որ որդին իր տունն է ուզում, խաղալիքները և իր պապիկի գերեզմանին գնալ՝ Փաշինյանն ասում է. «էդ պանդուխտի գենը հանեք ձեր երեխայի միջից»։ Ես գնում եմ իմ պապի գերեզմանին, ես գիտեմ, որ նա ցեղասպանությունից է փրկվել և եթե չփրկվեր՝ ես և իմ սերունդները չէինք լինի։ Դուստրերս գնում են, թոռներիս էլ տանելու եմ, դա նշանակո՞ւմ է, որ մենք պանդուխտի գեն ենք կրում մեր մեջ, թե՞ արժանապատվության հիշողության գենը։ Ի վերջո հայ ժողովուրդը պետք է տա հարցի պատասխանը՝ ինքը պանդուխտ է ուզում լինել, թե մանկուրտ»։․