Այսօր Հայաստանի տարբեր շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
12:16 23/04/2026
Հայաստան

Այսօր Հայաստանի տարբեր շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

Ապրիլի 23-ի ցերեկը՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ:

Այս մասին զգուշացում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Երևանում աապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Հայաստանի տարբեր շրջաններում սպասվում է քամու ուժգնացում