Չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան
Քաղաքական
11:14 23/04/2026
Հայաստան

Չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան

«Միանգամայն ընկալելի է այն զայրույթը, որը, բնականաբար, պետք է առաջ գա, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը քանդում է Արցախի որևէ եկեղեցի կամ հուշարձան։  Բայց այլ կերպ, ցավոք, լինել չի կարող, քանզի այդ վարչախումբի բնույթը և դրա դավանած «արժեքներն» ու «գաղափարախոսությունը» հենց բարբարոսական են»,- նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։ 

Նա շարունակել է. «Նույնքան զարմանալի է, սակայն, որ մեզանում դեռևս կենսունակ են մանկամիտ և վտանգավոր պատրանքները այդ վարչախմբի բազմիցս ապացուցված իրական էության մասին։

Մենք՝ որպես ազգ և պետություն, ցավալիորեն, չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է։

Իսկ քանի դեռ կենսունակ է լիովին անհիմն այն պատրանքը, թե դրանց բոլոր անպատվաբեր պահանջները բավարարելով, ամեն ինչ լավ կլինի, ոչ միայն քանդվելու են մեր եկեղեցիները, այլ նաև աստիճանաբար ավերվելու է մեր՝ որպես ազգի և պետության, դիմակայունությունը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան