Ջահերով երթի մասնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում
Հասարակություն
19:35 23/04/2026
Հայաստան

Ջահերով երթի մասնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում

Ջահերով երթի մասնակիցներն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ  «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո այս տարվա երթը մեկնարկելու է ժամը 20։00-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակից և անցնելու է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդ։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին հայ հայտնիներից շատերը կոչ են արել մասնակցել ամենամյա «Ջահերով երթին»՝ Հենրիխ Մխիթարյանը, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը և այլք։

Հիշեցնենք, որ 1999 թվականից ի վեր այն կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Ավանդաբար «Ջահերով երթի» ժամանակ ջահակիրներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո է մեկնարկում երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder