Սամվել Կարապետյան. Գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար
Քաղաքական
11:07 23/04/2026
Հայաստան

Սամվել Կարապետյան. Գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար

«Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը»,-հայտարարել է հայտնի գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը` հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ։



Նա ընդգծել է, մինչ զարգացման պրոցեսները քննարկելը, պետք է այսօր ֆիքսել, թե ինչ ենք ժառանգում ապիկար իշխանությունից։

«Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների մոտ, Հայաստանը դարձրել են աշխարհքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով՝  ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21 տոկոս աղքատություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն, 15 մլրդի մոտեցող պետական պարտք, Սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,-թվարկել է Սամվել Կարապետյանը։

Դրանից հետո նա թիմակիցներին ներկայացրել է Հայաստանի սրընթաց զարգացման համար անհրաժեշտ անելիքները.

«Առաջին հերթին 24-ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում, արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա են լինելու մեր կյանքում։ Ինչպես խոստացել ենք, ունենալու ենք երաշխավորված, ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։



Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder