ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը փոշմանել է
Քաղաքական
16:34 23/04/2026
Հայաստան

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը փոշմանել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից  հեռացված ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և  Հակոբ Ասլանյանի հիմնած Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) չի մասնակցի ընտրություններին։ 

«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։

Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։

Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։ 

Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացած ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարում հաստատվել էր  ԱԺ հերթական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը, առաջին եռյակն էր՝ 

1. Ավագյան Օֆելյա

2. Աղազարյան Հովիկ

3.Ասլանյան Հակոբ

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder