Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սղոցի ձայնից եմ արթնացել, հատվել են տասնյակ ծառեր՝ նույնիսկ ծաղկած խնձորենի․ Էդուարդ Հայրումյան
Ակտիվ քաղաքացի Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 23-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի կանաչահատում և չորապատում հիմնարկը Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 3-րդ և 4-րդ մասիվների ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր (որից օրինակ 2 հատ ծաղկած խնձորենի), պատճառաբանելով, որ «կանաչապատում» են անում։
Տեսանյութը մի քիչ երկար է ստացվել, բայց կարծում եմ մինչև վերջ նայելու դեպքում, տրամաբանություն ունեցող մարդու համար, լուրջ հարցեր չեն մնա, իսկ մնալու դեպքում պատրաստ եմ պատասխանել մեկնաբանություններում։
Տեսանյութի վերջում նաև տնկվող «ծառանմանների» մասին եմ խոսում ու ցուցադրում նախագիծը»։