Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ
Քաղաքական
12:41 23/04/2026
Հայաստան

Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ ընթացող նիստում «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի  և Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակի երկորրդ համարը զբաղեցնող  Արամ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխման հարցը դատարանը քննում է դռնփակ ռեժիմով։ Դատարանին նման միջնորդություն ներկայացրեցին պաշտպանները՝ նկատի ունենալով, որ կներկայացվեն նաև Արամ Քոչարյանի առողջական խնդիրների վերաբերյալ հարցեր։

Խաչիկ Գալստյանը հայտնեց, որ պրոֆետոր է, խնամքին ունի երեխա, Արամ Քոչարյանը պատմեց, որ խնամքին ունի  երեխա, աշխատում է Մայր Աթոռում։

Մեղադրական եզրակացությունն Ա. Քոչարյանը չէր ստացել, հանրային մեղադրող Անդրանիկ Ալեքյանը դատարանում փոխանցեց եզրակացությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder