Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են մետաղական խողովակներ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ագարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։