Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը և ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։
Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել և համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։
Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարևոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու և չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրավական խնդիրներ կառաջանան։ Երեկ երեկոյան պետք է քննարկեին և ընտրեին ցուցակն առաջնորդողին։
«Կլինի մարդ, որը պատրաստ է այս պայքարում մահանալ»,- կատակեց Վարդանյանը:
Իսկ Դուք Ձեզ «մահապարտ» համարո՞ւմ եք։ «Ոչ, ես մի քիչ շատ եմ սիրում կյանքը»,- ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։