Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցությունն ընտրական ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը լրագրողներին ասաց, որ ցուցակը կազմված է 80 հոգուց։
«Մենք ընտրություններին մասնակցում ենք մեր ցուցակով, մեր ինքնուրույն ցուցակով, բայց մեզ հետ շարունակում են համագործակել և մեր ցուցակում ներառված են «Շանթ դաշինք» կուսակցության անդամներ, «Առաջ արժանապատվության» շարժման մեր գործընկերները, անկուսակցականներ։ Մեր ցուցակում տարբեր պրոֆեսիոնալներ կան։ Ինչպես և խոստացել էինք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ չստացվեց «Հայաքվե»-ի հետ համագործակցությունը, Արմեն Գալստյանը պատասխանեց. «Համագործակցություն սկսեցինք, մեր ընդհանուր մոտեցումները փորձեցինք համաձայնեցնել, սակայն ժամկետը սուղ էր, անհամապատասխանություններ կային մեր մոտեցումների միջև։ Փոխադարձաբար որոշում կայացրեցինք, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել։ Փոխադարձ, համատեղ որոշում էր համագործակցությունը դադարեցնելը։ Տեղերի հետ կապ չուներ, որոշակի հարցեր էին, որոնք պետք էր համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար։
Ամեն մեկս մեր մոտեցումներն ունեինք տարբեր հարցերի վերաբերյալ։ Այդ հարցերի շուրջ մեր բանակցությունները երկարում էին։ Մեր փոխհարաբերությունները հիմա էլ շարունակվում են «Հայաքվե»-ի հետ, պարզապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցինք դադարեցնել»։
«Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուներն են՝
1 Արման Հակոբի Թաթոյան
2 Դավիթ Սանասարի Անանյան
3 Աստղիկ Համլետի Մատինյան
4 Շահեն Շանթի Հարությունյան
5 Ավետիս Արմենի Ավետիսյան
6 Հասմիկ Աֆթանդիլի Ղազարյան
7 Արմեն Էդվարդի Գալստյան
8 Լիպարիտ Մամիկոնի Դրմեյան
9 Անուշ Ռոստոմի Սեդրակյան
10 Գոռ Հովհաննեսի Թադևոսյան
11 Լևոն Հայրապետի Չուկակլյան
12 Ռոզա Համլետի Հարությունյան
13 Վահագն Ֆարհադի Դավիթավյան
14 Արմեն Էդիկի Եղիազարյան
15 Մարինե Նորիկի Հարությունյան
16 Նարեկ Վարդկեսի Պարոնյան
17 Տիգրան Հովիկի Հայրապետյան
18 Սաթինե Վասիլի Գզողյան
19 Նարեկ Էմիլի Բալաբեկյան
20 Վարդան Ստեփանի Փաշայան
21 Անահիտ Սերգեյի Փիլոսյան
22 Հրաչյա Սամվելի Մանուկյան
23 Պարույր Ավետիսի Ալեքյան
24 Ջուլիետա Սամվելի Բաղդասարյան
25 Կարեն Սամվելի Լազարյան
26 Նորայր Սմբատի Աբրահամյան
27 Սաթենիկ Կարենի Աթայան
28 Աշոտ Սուրենի Թովմասյան
29 Շուշան Նորիկի Սարգսյան
30 Սարհատ Վազրիկի Պետրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում։