Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանխատեսում են ինտենսիվ տեղումներ, ձյուն, գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ․ ՆԳՆ
Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսում է ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
«Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են ՆԳՆ-ից։