Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք Սոկրատեսի հետևորդն ենք... թող ների ինձ Պլուտարքոսը. Նիկոլ Փաշինյան
«Ինչի՞ է մեզ այդքան դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք: Չեմ հասկանում, ինչի է այդքան դժվար»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակեց. «Հասկանում եմ, որ եթե երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ-որ բան չգիտի, 100 տեղից կասեն՝ աաա՜, էս ինչ խայտառակություն է, ոնց, բա ոնց է այդտեղ նստած, չէ՞ որ այդտեղ նախկինում նստած բոլորը ամեն ինչ իմացել են: Պլուտարքոսի հայացքով գնացել, եկել են, որովհետև իրենք ամեն ինչ գիտեին:
Ընդհակառակը, մենք այսօր այս կետին ենք, որովհետև անընդհատ խոստովանել ենք... Մենք Սոկարտեսի հետևորդն ենք: Թող ների ինձ Պլուտարքոսը, իմաստուն մարդ է եղել։
Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ:
Ես ուզում եմ, որ այն մարդը, ով ամեն ինչ գիտի՝ հայտարարագրի. Հայաստանում ով կա, թող ինքնահայտարարագրվի, որ ինքն ամեն ինչ գիտի»։
Նա կարծում է, որ շատ արագ դա կարողանան հերքել:
«Դժվար է խոստովանել, որ մենք ինչ որ բան չգիտենք։
Մենք այսպես վերաբերվել ենք ամեն ինչին, նաև՝ Ղարաբաղի կոնֆլիկտին: Մենք մտել ենք այնտեղ, որը տաբու է, չէր կարելի հարց տալ դրա մասին, բայց այսօր սա Հայաստանում դարձել է նորմալ քաղաքական դիսկուրս, սա առաջընթացի անխուսափելի ճանապարհ է: Ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա մտածում 70-ականների մտածողության մոդելներով, ի՞նչն է դրա պատճառը»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։