Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի hավատաgեք այսօրվա կեղծ, թրքաhպատակ իշխանությանը. Զnhված զինծառայողի հայր
44-օրյա պատերազմում նահատակված Հարություն Խաչատրյանի հայրը՝ Արտավազդ Խաչատրյանը, Գորիսից հասել է Երևան՝ մասնակցելու որդեկորույս ծնողների ակցիային, ովքեր պահանջում են 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ ԱԺ լսումներ կազմակերպել ԱԺ մեծ դահլիճում։
«Համոզված չէի, որ ևս մեկ անգամ չենք խաբվելու, ինչպես այս վեց տարիների ընթացքում։ Եվս մեկ անգամ համոզվեցին, որ խաբված ենք այսօրվա թրքահպատակ իշխանությունների կողմից»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա կոչ արեց չհավատալ այս իշխանությունների «խաղաղության» օրակարգին։
«Այսօրվա թրքահպատակ, կեղծ իշխանությունները խաղաղություն չեն բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էրդողանին և Ալիևին, որ եթե չանի, հաստատ պատերազմ կլինի։ Մի հավատացեք այսօրվա կեղծ, թրքահպատակ իշխանությանը»,- ասաց Ա. Խաչատրյանը։