Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել. Ինչո՞ւ է զոհվածի մայրը շիշը նետում վարորդի ուղղությամբ
Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ մի կին պլաստմասե շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Պարզվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ու կես տարի առաջ, երբ քաղաքացիները մասայական կերպով բոյկոտում էին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։
Շիշը նետողը զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրն է՝ Անահիտ Պատատյանը։ Վերջինը հայտնում է, որ շիշը նետել է, քանի որ վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել։
Երևանի ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանը տեղեկացնում է, որ Անահիտ Պատատյանին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին։