Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը պարտադիր է դարձնում 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը
«Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր»,-կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով նոր օրինագիծը:
Նախարարի խոսքով՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորությունը, իսկ մինչև 6 տարեկան փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը:
Սարգսյանը տեղեկարցե, որ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղավիացիայի միջազգային կազմակեպության ստանդարտին:
«Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»,-հայտնեց նախարարը:
Նա նշեց, որ օրինագծով նախատեսված երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը կդառնան կենսաչափական:
Նշելով, որ երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն՝ ՆԳ նախարարը հավելեց.
«Մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»: