Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջահերով երթի մասնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում
Ջահերով երթի մասնակիցներն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո այս տարվա երթը մեկնարկելու է ժամը 20։00-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակից և անցնելու է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդ։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին հայ հայտնիներից շատերը կոչ են արել մասնակցել ամենամյա «Ջահերով երթին»՝ Հենրիխ Մխիթարյանը, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը և այլք։
Հիշեցնենք, որ 1999 թվականից ի վեր այն կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Ավանդաբար «Ջահերով երթի» ժամանակ ջահակիրներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո է մեկնարկում երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։