Ջահերով երթը մոտեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին
Քաղաքական
23:08 23/04/2026
Հայաստան

Ջահերով երթը մոտեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը մոտենում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին։

Բազմահազարանոց երթին մասնակցում են շարքային քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, բարեկամ ժողովուրդների զավակներ։ Մասնակիցներն ասում են, որ երթն 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում է և պահանջատիրության դրսևորում։ Երթի ժամանակ հայտարարվեց նաև որ Վերադարձ դեպի Արցախ լինելու է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder