Lufthansa-ն ամռանը կկրճատի եվրոպական 20.000 կարճ թռիչքներ. BBC
Տնտեսություն
09:29 23/04/2026
Աշխարհ

Lufthansa-ն ամռանը կկրճատի եվրոպական 20.000 կարճ թռիչքներ. BBC

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ամռանը կկրճատի եվրոպական 20,000 կարճ թռիչքներ: Այս մասին հայտնում է BBC-ն ու մանրամսնում, ըստ ընկերության, վառելիքի գների աճը շատ ճամփորդություններ է դարձրել ընկերության համար «ոչ շահավետ»:

Ինքնաթիռի վառելիքի գինը կրկնապատկվել է Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեկնարկից ի վեր, քանի որ հակամարտությունը դանդաղեցրել է դրա արտադրությունն ու փոխադրումը Մերձավոր Արևելքով:

Մի քանի ավիաընկերություններ, ներառյալ KLM-France-ը և Delta-ն, նույնպես ժամանակավորապես կրճատել են որոշ չվերթներ, իսկ մյուսները բարձրացրել են տոմսերի գները։

Վերլուծաբանները նախազգուշացրել են, որ ճանապարհորդները պետք է ակնկալեն տոմսերի գների հետագա բարձրացում, ինչպես նաև ավելի շատ չեղարկված թռիչքներ։

Պարսից Ծոցը ավիացիոն վառելիքի հիմնական աղբյուրն է, որը կազմում է Եվրոպայի ներմուծման մոտ 50%-ը: Դրա հիմնական մասը գալիս է Հորմուզի նեղուցով, որը Իրանը փաստացիորեն փակել է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Lufthansa-ն ամռանը կկրճատի եվրոպական 20.000 կարճ թռիչքներ. BBC