Պենտագոնը հայտարարել է Հնդկական օվկիանոսում իրանական նավթ տեղափոխող նավի կալանման մասին
Քաղաքական
15:44 23/04/2026
Տարածաշրջան

Պենտագոնը հայտարարել է Հնդկական օվկիանոսում իրանական նավթ տեղափոխող նավի կալանման մասին

Հինգշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են Majestic X նավը, որը ենթադրաբար նավթ էր տեղափոխում Իրանից։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնը։

«Գիշերը ԱՄՆ ուժերը Հնդկական օվկիանոսում՝ INDOPACOM-ի (Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարություն) պատասխանատվության գոտում կալանել և գրավել են Majestic X-ը՝ Իրանից նավթ տեղափոխող պետականություն չունեցող նավը», -ասվում է Պենտագոնից տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պենտագոնը հայտարարել է Հնդկական օվկիանոսում իրանական նավթ տեղափոխող նավի կալանման մասին