Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը փոշմանել է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) չի մասնակցի ընտրություններին։
«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։
Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։
Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացած ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարում հաստատվել էր ԱԺ հերթական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը, առաջին եռյակն էր՝
1. Ավագյան Օֆելյա
2. Աղազարյան Հովիկ
3.Ասլանյան Հակոբ